շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միջոցառումներ է անցկացրել Լոս Անջելեսում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միջոցառումներ է անցկացրել Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում մայիսի 6-7-ը տեղի են ունեցել Մարդասիրության թեմայով կոնֆերանսը եւ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը։

Ինչպես հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ավրորա»-ի 10-ամյակի միջոցառումների շրջանակում երկօրյա այս հավաքի ընթացքում մասնակիցները՝ մերօրյա հերոսները, մարդու իրավունքների պաշտպանները, փորձագետները, ընդգծել են համընդհանուր համերաշխության խիստ անհրաժեշտությունը՝ համարձակ եւ համատեղ քայլեր ձեռնարկելու` ամենահրատապ մարտահրավերները հաղթահարելու համար։

«Մենք ապրում ենք «բազմակի ճգնաժամերի» դարաշրջանում, մի աշխարհում, որը խիստ բաժանված է ցանկացած հարցում՝ մատակարարման շղթաներից մինչեւ տնտեսություն եւ քաղաքականություն»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։

«Հարցն այն է, թե պատրա՞ստ ենք այլ կերպ մտածելու այն դարաշրջանի մասին, որում ապրում ենք։ Պատրա՞ստ ենք ստեղծելու նոր չափանիշներ, որտեղ մենք առաջնահերթություն կտանք մարդկայնությանը, ինչպես ամեն օր անում են «Ավրորայի» հերոսները»,- հավելել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: