կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ․ Մանե Թանդիլյան

Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ․ Մանե Թանդիլյան

2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։

Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։

Առաջիկա օրերին հանդիպելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարին ներկայացնելու Ադրբեջանի ապօրինությունները և տեղեկանալու ՄԱԿ-ի կառույցների կողմից կատարվող քայլերի մասին»,-գրել է նա։

  • Կիսվել: