կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խաշթառակ գյուղում այրվում է անասնագոմ

Խաշթառակ գյուղում այրվում է անասնագոմ

Մարտի 2-ին, ժամը 13:35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ):

  • Կիսվել: