երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղերով, զվարճանքներով, բլիթների հյուրասիրությամբ Երևանում նշվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բարեկենդանը

Խաղերով, զվարճանքներով, բլիթների հյուրասիրությամբ Երևանում նշվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բարեկենդանը

Խաղերով, զվարճանքներով, բլիթների հյուրասիրությամբ Երևանում նշվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բարեկենդանը։

Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը և Երևանի Ռուսական արվեստի թանգարանը: 

Այս տարի տոնին մասնակցեց նաև Արարատյան Հայրապետական թեմը: Կազմակերպիչների կողմից հատկացվել է տաղավար, որտեղ թեմի Երիտասարդաց միության անդամները, Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ, ներկայացրին ազգային ուտեստներ, որոնք հատուկ են Բարեկենդանին: Սեղանին էին նաև պահոց շրջանի ուտեստներ, քանի որ Հայաստանում այժմ Մեծ Պահքի շրջանն է: Երիտասարդները ներկայացրին նաև ազգային խաղեր: 

Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի բաժնի պատասխանատուն՝ Ելենա Շուվաևան, տեղեկացրեց, որ տոնը տևում է մեկ շաբաթ ու յուրաքանչյուր օրվա համար կան հատուկ սովորություններ: 

«Այս տարի մասնակցում է Արարատյան Հայրապետական թեմը ևս, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի նմանատիպ տոն։ Ինչպես Հայ Եկեղեցում, այնպես էլ Ռուս Եկեղեցում կարևոր են ընտանեկան արժեքները, ավանդույթները, պատմությունը: Այդ պատճառով այս տարի որոշեցինք միավորվել»,- նշեց Ելենա Շուվաևան:

Ռուս ուղղափառ եկեղեցին, տոնելով Բարեկենդանը, պատրաստվում է պահոց շրջանին։ Տոնը նաև համարվում է ձմռան ու գարնան սահմանը։ Ժամանակին մարդիկ ուրախանում էին ցուրտ ձմռանից հետո բնության զարթոնքով։ 

  • Կիսվել: