երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խաղաղության վերաբերյալ մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր. Պոլսո Հայոց պատրիարքի արձագանքը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Խաղաղության վերաբերյալ մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր. Պոլսո Հայոց պատրիարքի արձագանքը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն իր թվիթերյան էջում գրառում է արել` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:

«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ին կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերն ու հույս հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

 

  • Կիսվել: