Խաչքար Ախալքալաքում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Խաչքարը տեղադրվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ: