երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ․ Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ․ Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե քրեական գործ է հարուցվել։

«Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց՝ Խաչիկ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, բայց զրկված է սահմանամերձ բնակավայրերում բանկելի տներ կառուցելու ծրագրից։

«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում. որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, ովքեր երաշխավոր են դարձել, նրանց վարկային պատմությունը կզրոյացվի, բացի այդ երկու քաղաքացիներից»,- նշեց Փաշինյանը։

Նա գյուղացիներին կոչ արեց նման պատմությունների մեջ չընկնել. միշտ չեն կարող նման որոշումների գնալ։

Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ ասաց, թե 77 հոգու մասին է խոսքը։

«Վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը, ընդհանուր 50 միլիոն դրամ է կազմում»,- ասաց նա։

ԿԲ փոխնախագահն ասաց, թե հատուկ նշում կարվի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։

  • Կիսվել: