ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաչատուրյան քույրերի հայրն անձի խառը տիպի խանգարում ուներ. փորձաքննության արդյունքներ

Խաչատուրյան քույրերի հայրն անձի խառը տիպի խանգարում ուներ. փորձաքննության արդյունքներ

Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրն անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակում է ունեցել, ասել է Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, տեղեկացնում է ՌԲԿ-ը: Փաստաթղթի իսկությունը հաստատել է նաեւ փաստաբան Յուլիա Նիտչենկոն:

«Մենք կարծում ենք, որ փորձաքննության արդյունքները պետք է ազդեցություն ունենան դատարանի որոշման վրա: Մենք ողջ ընթացքում խոսել ենք այդ մասին, եւ փորձաքննությունը հաստատել է, որ հոր կողմից բռնություն է գործադրվել աղջիկների նկատմամբ, եւ նրանք ինքնապաշտպանվել են»,-նշել է Լիպցերը:

Նշվում է, որ, համաձայն փորձաքննության տվյալների, Խաչատուրյանն անձի խառը տիպի խանգարում ուներ:

Փաստաթղթում նաև ասվում է. «Նա վիրավորել է, ստորացրել, սպառնացել, կոպիտ վերբալ եւ ֆիզիկական (զենքի տարբեր տեսակների կիրառմամբ) ագրեսիա (ծեծ, ծաղրանք) ցուցաբերել աղջիկների նկատմամբ: Բացի այդ՝ Խաչատուրյան Մ.Ս.-ն տարիներ շարունակ ֆիզիկական եւ սեռական բռնության է ենթարկել Խաչատուրյան Մ.Մ.-ին, Խաչատուրյան Ա.Մ.-ին եւ Խաչատուրյան Ք.Մ.-ին»:

Փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ Խաչատուրյանի մոտ առկա էր էֆեբոֆիլիա՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակում:

Նշենք, որ Մարիա, Քրիստինա եւ Անգելինա Խաչատուրյան քույրերը ձերբակալվել են անցյալ տարի ամռանը՝ իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության կասկածանքով: Քույրերի պաշտպանությունը պնդում է, որ աղջիկները ինքնապաշտպանվել են: Մարիա Խաչատուրյանի գործն առաձին է քննվել, քանի որ նա սպանության պահին ճանաչվել է անմեղսունակ:

  • Կիսվել: