երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանը բժշկականի շենքը չի գնել, չի գնելու, ինչպես չի գնել Բրյուսովի շենքը, ԵՊՀ-ի շենքը․ խոսնակ

Խաչատուր Սուքիասյանը բժշկականի շենքը չի գնել, չի գնելու, ինչպես չի գնել Բրյուսովի շենքը, ԵՊՀ-ի շենքը․ խոսնակ

Սուքիասյանը բժշկականի շենքը չի գնել, չի գնելու, ինչպես չի գնել Բրյուսովի շենքը, ԵՊՀ-ի շենքը։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը․

«Չենք գնել, չենք գնում, չենք գնելու։ Վերջին տարիներին ֆեյք նյուզեր գեներացնող որոշ խմբակների համար սեզոնային բնույթ է կրում համալսարանները Սուքիասյանների անվան հետ կապելը. նախ ԵՊՀ-ի շենքն էր, ապա Բրյուսովինը, հետո մանկավարժականինը, այսօր էլ՝ բժշկականի շենքը։ Լավ, չհոգնեցի՞ք այսքան ծիծաղելի ստեր տարածելուց:

Սուքիասյանը բժշկականի շենքը չի գնել, չի գնելու, ինչպես չի գնել Բրյուսովի շենքը, ԵՊՀ-ի շենքը, և ձեր թվարկած նախկին բոլոր շենքերը: Սա հերթական ֆեյք նյուզն է՝ ֆեյք ուժերի կողմից դաշտ նետված»:

  • Կիսվել: