չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը հերքում է «Բուբու» մականունով ռուսաստանցի գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու լուրերը

Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը հերքում է «Բուբու» մականունով ռուսաստանցի գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու լուրերը

Գործարար Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը հերքում է մամուլում այսօր հրապարակված լուրը այն մասին, թե իբր «Սիլ կոնցեռնի» գրասենյակում ծեծի է ենթարկվել ռուսաստանցի գործարար Օնիկ Կարապետյանը, որը քրեական շրջանակներում ավելի հայտնի է «Բուբու» մականվամբ:

Սուքիասյանների մամուլի  խոսնակ Աննա Մկրտչյանը InfoPort.am-ի հետ զրույցում սուտ և կեղծիք որակեց նման լուրերը: «Եթե անգամ նման միջադեպ եղել է, Սուքիասյանները դրա հետ որևէ առնչություն չունեն»,- նշեց Մկրտչյանը:  

Նշենք, որ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին հավաստել էր, որ «Սիլ կոնցեռնի» գրասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Ռոբերտ Սուքիասյանի և նրա թիկնապահների կողմից:

Նշենք, որ Ոստիկանությունից InfoPort.am–ին հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 22—ին ժամը 4–ին, ոստիկանության Էրեբունի բաժնում քաղաքացին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախորդ օրը ժամը 23–ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: