երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Խաչաղբյուրցի բազմազավակ Մովսիսյանների ընտանիքում ծնվել է 7-րդ երեխան

Խաչաղբյուրցի բազմազավակ Մովսիսյանների ընտանիքում ծնվել է 7-րդ երեխան

 Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի բնակիչներ Ահարոն Մովսիսյանի և Գյուլուզար Հովհաննիսյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Կարենը։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի բժշկական կենտրոնից, նորածինը միանգամայն առողջ է։

Խաչաղբյուրի վարչական ղեկավար Սերգո Գալստյանի տեղեկացմամբ՝ Գյուլուզար Հովհաննիսյանը զբաղված է տնային տնտեսությամբ, Ահարոն Մովսիսյանը՝ բանվորական աշխատանքով։ Կարենը ընտանիքի 7-րդ երեխան է՝ ամուսիններն ունեն 4 աղջիկ և արդեն 3 տղա։

  • Կիսվել: