ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Խնդիրը՝ Հ1-ով մեծ ռեպորտաժ պատրաստել էր. Դավիթ Ղազինյանը հոր՝ Գագիկ Ղազինյանի ԵՊՀ-ում պայմանագիրը չերկարաձգելու մասին

Խնդիրը՝ Հ1-ով մեծ ռեպորտաժ պատրաստել էր. Դավիթ Ղազինյանը հոր՝ Գագիկ Ղազինյանի ԵՊՀ-ում պայմանագիրը չերկարաձգելու մասին

«Միգուցե իշխող խմբակցությունը տեղյակ է և դրա համար չհետաքրքրեց,  թե 50 և ավելի տարի Երևանի պետական համալսարանի դասախոս  Գագիկ Ղազինյանի պայմանագիրը սեպտեմբերից ինչու չի երկարացվելու»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց Ղազինյանի որդին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Դավիթ Ղազինյանը նշեց, որ ինքն ունի իր համոզմունքը, թե ինչու։

«Ապօրինի գույքի հետ կապված գործը գնացել է դատարան, քննվել է, մի քանի նիստ հետո դատախազությունը գնացել ու այդ գործը հետ է վերցրել։ Ըստ իս, հասկացել են, որ չի ստացվելու։ Այստեղ կարևոր հանգամանքը Գագիկ Ղազիննյանի կամ Դավիթ Ղազինյանի նկատմամբ ապօրինի գույքի խնդիր բացելը չէր, ոչ էլ վերջնական նպատակն էր, քանի որ չկա նման բան։

Խնդիրը՝ Հ1-ով մեծ ռեպորտաժ պատրաստել էր»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։ Հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։

  • Կիսվել: