ԿԳՄՍՆ-ն հայտարարում է գիտական կենտրոնները վերազինելու նպատակով սարքերի գնման հայտերի ընտրության մրցույթ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։
Մանրամասները՝ այստեղ: