երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
ԿԳՄՍՆ-ն գործարկել է Էլեկտրոնային մատյան․այն գործընթացը կդարձնի ավելի համակարգված  (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն գործարկել է Էլեկտրոնային մատյան․այն գործընթացը կդարձնի ավելի համակարգված (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան։ Այն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ է։ Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները՝ առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով:

🔹Էլեկտրոնային մատյանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների և ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը կդարձնի ավելի համակարգված։

🔹Էլեկտրոնային մատյանն օգտագործելու մանրամասն տեսաուղեցույցը կտեղադրվի նաև հեռավար կրթության համալիր էջում և Յութուբի ալիքում։

 

Էլեկտրոնային օրագրից օգտվելու հիմնական քայլերն են.

✔️Ձեր դպրոցի օպերատորից ստացեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ձեր ID-ն (աշխատակցի ունիկալ նույնացուցիչ)

✔️Մուտք գործեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` emis.am

✔️Ընտրեք դպրոցների կառավարման համակարգ բաժինը

 
 

✔️Ընտրեք դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ բաժինը և սեղմեք, կհայտնվի պատուհան, որտեղ մուտքագրեք օպերատորից ստացած ID` երկու վանդակում էլ։

Մյուս մանրամասները դիտեք տեսաուղեցույցում․

 

  • Կիսվել: