կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են Հայաստանում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են Հայաստանում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում, են, որ ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը  հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային քրիստոնեական ժառանգության պահպանման, տարածման, միջազգայնացման համատեղ նախագծեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը, որը մեծ խթան կհանդիսանա միջմշակութային կապերի խորացմանն ու զարգացմանը:

Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթ. երկամյակի համար) երկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ անգնահատելի է Սուրբ Աթոռի առաքելությունը խաղաղասիրական արժեքների հաստատման գործում  և վստահություն հայտնել, որ քրիստոնեական արժեքների նկատմամբ պատասխանատվությունը համընդհանուր է:

Կողմերը  պատրաստակամություն  են հայտել համագործակցային ջանքերն ուղղել մշակույթի ոլորում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

  • Կիսվել: