ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍ-ն 2019-ին 157,3 մլրդ դրամ է օգտագործել. Ջանջուղազյան

ԿԳՄՍ-ն 2019-ին 157,3 մլրդ դրամ է օգտագործել. Ջանջուղազյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2019-ին պետբյուջեից 157,3 մլրդ դրամ է օգտագործել: Այս մասին այսօր ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ իրացվել է 93,9%-ը:

Այդ միջոցներով իրականացվել է 24 բյուջետային ծրագիր, որոնցում ներառված է եղել 242 միջոցառում: Նախարարն ասաց. «Կրթության ոլորտին տրամադրվել է 135 մլրդ դրամ, մշակույթի ոլորտին՝ 17,5 մլրդ դրամ, սպորտի ոլորտին՝ 4,9 մլրդ դրամ»:

  • Կիսվել: