Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են ատրճանակի սպառնալիքով կատարված ավազակությունը
Կատարվածի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ ժամ անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից:
Արգիշտիի փողոց մեկնած քրեական հետախույզները ուսումնասիրեցին բնակարանը, արձանագրեցին՝ տուժողին որտեղ են կապել, որտեղից են հափշտակել փողը, զրուցեցին օտարերկրացու հետ: Հանցագործների արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց:
Անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն Պատկանյան և Շենգավիթի 11-րդ փողոցների երկու բնակիչ, որոնցից մեկը՝ 29-ը, մյուսը՝ 22 տարեկան:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին 22-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 29-ամյա տղամարդուն իրավապահները նույն օրը հայտնաբերեցին Տոլստոյի փողոցում և բերման ենթարկեցին բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ատրճանակն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:
Նախաքննությունը շարունակվում է: