ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան (տեսանյութ)

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու կողմից անտեսվել են:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցապատման ցանկացած փորձ դատապարտված է լինելու նույն ճակատագրին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: