շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կենսաթոշակառուների 20-25 տոկոսը անկանխիկ առևտրի դեպքում օգտվում է հետվճարի համակարգից. Նիկոլ Փաշինյան

Կենսաթոշակառուների 20-25 տոկոսը անկանխիկ առևտրի դեպքում օգտվում է հետվճարի համակարգից. Նիկոլ Փաշինյան

Կենսաթշակով անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգին միացան նոր բանկեր և քաղաքացիներ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսին առաջին անգամ, անկանխիկ առևտուրը կենսաթոշակառուների կողմից հատել է 5 միլիարդ դրամի սահմանը:Ես վստահ եմ որ այս առևտրի ինչ-որ մի տոկոս, պարզապես ստվերից եկել է  հարկվող դաշտ, ինչը կառվարության և կենսաթոշակառուների համագործակցության շատ լավ օրինակ է»,-ասաց նա և նշեց, որ արձանագրված ցուցանիշը շատ լավ ցուցանիշ է:

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ օգոստոոսին հայէկոնոմբանկն է միացել համակարգին: «Սա արդեն իր էֆեկտը տվել է և 15 հազար նոր քաղաքացիներ են միացել են համակագրին և ընդհանուր քաղաքաքիցների թիվը 141 հազար է և ավելի քան 419 միլոն հետվճար ունենք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց,  որ կարող են արձանագրել, որ կենսաթոշակառուների 20-25 տոկոսը օգտվում է հետվճարից:

  • Կիսվել: