շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը

Կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը

«Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Էդմոնդ Ղազարյանը կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարում էր 2022 թվականի մարտի 29-ից։

 

  • Կիսվել: