ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կեչուտի ջրամբար երկու արկ է ընկել․ ԱԻ նախարաը մանրամասներ է հայտնում

Կեչուտի ջրամբար երկու արկ է ընկել․ ԱԻ նախարաը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել: Կառավարության նիստում ներկայացրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, Հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։

«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ցորենի ու գարու արտերը, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ և մի շարք մեքենաներ»,– մանրամասնել է նախարարը։

Վարչապետ անդրադառնալով մարզերում քաղացիական ենթակառուցվածքների  վնասներին նշեց, որ դրանք բոլոր պետք է մանրամասն գույքագրվեն, որպեսզի կառավարությունը համապատասխան միջոցներ տրամադրի, լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնի մասնավոր անձանց և համայնքներին աջակցելու համար"

«Բացի այդ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս հանգամանքները և դատախազությունը պետք է մանրակրկիտ աշխատանք իրականացնի այս ուղղությամբ»,- հավելեց վարչապետը։

  • Կիսվել: