չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ մեդիադաշտի լեզվին. Հակոբ Մովսես

Կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ մեդիադաշտի լեզվին. Հակոբ Մովսես

Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը:

«Ես այսօր խնդիրներ եմ տեսնում մեր մեդիադաշտում: Մեր մեդիայով մենք ավելի շատ պատմական քարոզչություն ենք անում, քան պետական: Երբեմն դա է դառնում պատճառը, որ մեր ժողովուրդը պատմությունը խառնում է քաղաքականության հետ: Մեր ժողովրդին պետք է իր փառապանծ պատմությունը ներկայացնել, բայց դրա կողքին պետք է ներկայացնել նաև քաղաքական սուբյեկտի իր կարողությունները, հնարավորությունները, պարտավորությունները: Ես կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ իր մեդիադաշտի լեզվին: Կարծում եմ, որ հայոց լեզվի վիճակը լավ չէ»,- ասաց Հակոբյանը:

Խոսելով ՀՌՀ-ի գործառույթների մասին՝ Հակոբյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք այն հնարավորություն կամ իրավասություն ունի որևէ բան արգելելու:

«Չէ՛, չունի, լավ է, որ չունի: Ես կտրականապես դեմ եմ որևէ տեղ որևէ արգելանք մտցնելու: Ես այնտեղ կփորձեմ քաղաքացիական պարտավորությունների մասին խոսել, հուշել մեդիադաշտի մեր սուբյեկտներին»,- ասաց նա:

  • Կիսվել: