հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Կայանավան գյուղում այրվել է վագոն-տնակ

Կայանավան գյուղում այրվել է վագոն-տնակ

Հրդեհի ահազանգ Կայանավան գյուղում

Մարտի 25-ին, ժամը 20։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում գտնվող խաղողի այգիներում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 23։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ)։

  • Կիսվել: