երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Սլավիկ Սարգսյանը

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Սլավիկ Սարգսյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը:

Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, ով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

6 ամսվա աշխատանքների մասին ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, Սլավիկ Սարգսյանի բացակայությամբ, նորից մանրամասն քննարկվել է նրա թեկնածությունը, որից հետո խորհուրդը միաձայն որոշում է կայացրել վարչապետին ներկայացնել Սլավիկ Սարգսյանի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը:

«Ցանկացած օրենք, որոշում որքան էլ որ ընդունելի լինի հասարակության կողմից, լայն կիրառություն չի ստանա ու լավ արդյունք չի տա, եթե չկա բավարար վերահսկողություն: Ուստի շատ կարևոր է տեսչական մարմնի տեղին և ադեկվատ վերահսկողությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու Սլավիկ Սարգսյանին հորդորել մեկ ամսվա ընթացքում գրավոր քարտեզագրել ու տեսչական մարմնի խորհրդին ներկայացնել առաջիկա անելիքները:

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: