երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կատարվե են փոփոխություններ՝ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով

Կատարվե են փոփոխություններ՝ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով:

Ըստ այդմ նախատեսվում է ավելացնել «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները:

Մասնավորապես, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը առաջարկվում է ավելացնել 800 մլն դրամով: Ավելացումն ուղղվելու է քիմիաթերապիայի ծառայությունները բուժառուներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նպատակով: «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 300 մլն դրամով՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման դեպքերի քանակի ավելացմամբ պայմանավորված:

 

  • Կիսվել: