Արտակարգ դեպք՝ Տավուշում․ դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։
Պարզվել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ․-ի, Գոռ Պ․-ի, Տիգրան Ա․-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ․-ի, 25-ամյա Ռադիկ Մ․-ի և 23-ամյա Ժորա Մ․-ի միջև, որի հետևանքով Էրիկ Թ․-ն, Գոռ Պ․-ն և Տիգրան Ա․-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։