հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը. Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը. Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ»։

Էրդողանն անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին՝ ասելով. «Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել»:

  • Կիսվել: