հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կատարում ՀՀ դեսպանը  հանդիպել է Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ

Կատարում ՀՀ դեսպանը հանդիպել է Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ

Մարտի 6-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` ս.թ. մարտի 9-10-ը Դոհա կատարելիք աշխատանքային այցելության հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Այս մասին հայտնում է Կատարում ՀՀ դեսպանությունը։

  • Կիսվել: