կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կատարելագործվում է ՆԳՆ փրկարարական ծառայողների անգլերեն լեզվի իմացության մակարդակը

Կատարելագործվում է ՆԳՆ փրկարարական ծառայողների անգլերեն լեզվի իմացության մակարդակը

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Փրկարար ծառայությունում հունիսի 19-ից մեկնարկել են անգլերեն լեզվի ուսուցման երկամսյա դասընթացներ։

Դասընթացը վարում է ՆԳՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի պետ, փ/ծ մայոր Մերի Առաքելյանը։

Դասընթացների առաջին փուլին մասնակցում են Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 14 փրկարարական ծառայող։

Ծրագիրը նախատեսված է մասնակիցներին անգլերեն լեզվի միջին մակարդակ ապահովելու համար։

Փրկարար ծառայությունում մասնագիտական կարողությունների զարգացմանը զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում նաև անգլերեն լեզվի իմացությանը:

Դասընթացները կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: