ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Կասեցվել են հյուրանոցներ Ծաղկաձորում  

 Կասեցվել են հյուրանոցներ Ծաղկաձորում  

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, դրան զուգահեռ՝ Երևանում կասեցվել է հյութեր և պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։

ԱԱՏՄ աշխատանքային մի քանի խումբ էլ մշտադիտարկում է իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են եւ ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

  • Կիսվել: