ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռոմեո Պողոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

 Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգման ընթացքում պարզել են, որ նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն ամբողջովին վերացվել են:

  • Կիսվել: