շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. Տրվել է ժամկետ

Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. Տրվել է ժամկետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն՝ ստուգում, են կատարել «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Գյումրի):

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ արտադրամասի պատերը և առաստաղն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, արտադրամասի սարքավորումների արտաքին մակերեսները ժանգոտված, իսկ տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղանները անհարթ ու վնասված եզրերով եղել են:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: