երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Կասեցում՝ Արմավիրում գործող շինըկերությունում

Կասեցում՝ Արմավիրում գործող շինըկերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են կատարել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ» ԲԲԸ-ում։

Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ։

  • Կիսվել: