հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Կարմրուկով վարակված 20 քաղաքացիներից 15-ը երևանաբնակ են

Կարմրուկով վարակված 20 քաղաքացիներից 15-ը երևանաբնակ են

Հայաստանում հաստատվել է կարմրուկի 20 դեպք, որից 15-ը երևանաբնակ են. քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

Նրա խոսքով, հաստատված բոլոր դեպքերում քաղաքացիները եղել են չպատվաստված։ Փոխքաղաքապետը նաև նշել է, որ պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանված նաև շաբաթ-կիրակի օրերին. «Իրականացրել ենք ակտիվ պատվաստումային գործընթաց»։

  • Կիսվել: