հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել, հայտնում է ՀՀ ԱՆ-ն։

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով:
 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
 
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

  • Կիսվել: