հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Կարմրուկի դեպքերը լոկալ բռնկման շրջանակից դեռ դուրս չի եկել». նախարար

«Կարմրուկի դեպքերը լոկալ բռնկման շրջանակից դեռ դուրս չի եկել». նախարար

Ամեն օր հրապարակվում է կարմրուկի նոր դեպքերի վիճակագրությունը, ունենք թվերի աճ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին դեռ լոկալ բռնկման շրջանակից դուրս չենք եկել, բայց շաբաթվա վերջում բռնկման տենդենցի վերաբերյալ կունենանք հստակ պատկերացում»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի այն պնդմանը, որ կարմրուկի դեպքը բերվել է ոչ թե դրսից, այլ փոխանցվել է վարակված բուժաշխատողներից մեկի միջոցով, Ավանեսյանը ասաց, որ ասուլիսի ժամանակ ներկայացրել է ամբողջ համաճարակային հետազոտության արդյունքները։

«Վարակվածների մեծ մասը երեխաներ են, ունենք քաղաքացիներ, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, բայց վարակված են, նրանց վիճակը  բավական լավ է»,- ասաց Ավանեսյանը։ 

 

 

 

 

  • Կիսվել: