չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների ու ԲԿ-ների համար. Ավանեսյանը՝ հերթագրման ավտոմատացված համակարգի ներդրման մասին

Կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների ու ԲԿ-ների համար. Ավանեսյանը՝ հերթագրման ավտոմատացված համակարգի ներդրման մասին

Վերջին ամիսներին հերթագրման ավտոմատացված համակարգ է ներդրվել, որը սկզբունքային նորամուծություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա սկզբունքային նորամուծություն է, կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների ու ԲԿ-ների համար: Ցանկացած նորամուծությունից հետո անհարմարություններ լինում են, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են՛՛:

Անդրադառնալով պետպատվերով ծառայություններին՝ նախարարը նշեց, որ քաղաքացիները գոհ են պետպատվերով մատուցվող ծառայություններից:

 

 

  • Կիսվել: