շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարևորվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումն իսպանական հանրային շրջանակներում

Կարևորվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումն իսպանական հանրային շրջանակներում

Մայիսի 4-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իսպանական Pablo VI հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով, որի շրջանակներում ելույթներով հանդես են եկել դեսպան Սոս Ավետիսյանը, Pablo VI հիմնադրամի գլխավոր տնօրեն Խեսուս Ավեսուելան, UNED համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, լրագրող Ալֆրեդո Իդալգո Լավիեն, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանը, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող, «Հայոց ցեղասպանությունը» իսպաներեն գրքի հեղինակ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, Իսպանիայի հրեական համայնքների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Բալեարյան կղզիների խորհրդարանի պատգամավոր Մաքսո Բենադալը, Հրեա-քրիստոնեական ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Մայտե Ռոդրիգեսը, Գնչուական մշակույթի ինստիտուտ-հիմնադրամի համակարգող Ամարա Մոնտոյա Գաբառին, «Արդարություն և խաղաղություն» ՀԿ նախագահ Մատա Պաստրանան, «Շարժում՝ ընդդեմ անհանդուրժողականության» ՀԿ նախագահ Էստեբան Իբառան։

Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումն իսպանական հանրային շրջանակներում, ինչպես նաև Իսպանիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը՝ մասնավորապես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով։

Հաջորդիվ Կոմիտասի ստեղծագործությունների և հայկական այլ երգերի կատարումներով հանդես են եկել իսպանաբնակ դուդուկահար Նորիկ Սահակյանը և մենակատարուհի Քրիստինե Ղարիբյանը։

Համաժողովի ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։

  • Կիսվել: