շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարևոր է հիշել այն պատասխանատվության մասին, որ մենք ստանձնում ենք՝ փորձելով երեխաների համար ապահովել բարեկեցիկ և պաշտպանված կյանք. Ավինյան

Կարևոր է հիշել այն պատասխանատվության մասին, որ մենք ստանձնում ենք՝ փորձելով երեխաների համար ապահովել բարեկեցիկ և պաշտպանված կյանք. Ավինյան

Հետևելով հունիսի 1-ի խորհրդին՝ Ազատության հրապարակում ենք՝ նշելու երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Այս մասին գրում է Երևանի փոխքաղաքպետ Տիգրան Ավինյանը։

«Դրական էմոցիաներ նվիրելուց և օրը տոն դարձնելուց բացի այսօր կարևոր է հիշել այն պատասխանատվության մասին, որ մենք ստանձնում ենք՝ փորձելով երեխաների համար ապահովել բարեկեցիկ և պաշտպանված կյանք։

Երեխաների իրավունքների, կրթության և օրվա խուրհրդի գիտակցման մասին դպրոցականների հետ այսօր նիստ ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում։

Նիստի ընթացքում երեխաների կողմից հնչած զեկույցները քաղաքին վերաբերող բազմաթիվ թեմաներ էին ընդգրկում՝ բնապահպանական հարցեր, տրանսպորտի խնդիրներ, քաղաքի ճարտարապետական դիմագիծ, հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներ և այլ բովանդակային հարցեր։

Երեխաների բարձրացրած խնդիրները, նրանց բովանդակային պատասխանները և պատկերացումները ապագայի մասին, ապացույցն են այն բանի, որ մեր ապագան գիտակից և կիրթ սերնդի ձեռքերում է»։

 

  • Կիսվել: