չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարենը մեծ ու հիանալի մարդ էր. Իվոն Չու

Կարենը մեծ ու հիանալի մարդ էր. Իվոն Չու

Ինֆորմացիան տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի նախագահ Իվոն Չուն Դաշինքի անունից իր ցավակցություններն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ

«Կարենը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հայրն էր, նրա նվիրվածությունն իր երկրին, ՏՀՏ ոլորտին և երիտասարդությանը ոգևորիչ էին: Նրա կարիքը կզգանք»,-գրել է Չուն:

Նա նաև նշել է, որ WITSA-ն հպարտ է, քանի որ 2019 թվականին իր բարձրագույն մրցանակը, որը տրվում է նրանց, ովքեր էական ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, տվել է հենց Վարդանյանին. «Կարենը մեծ ու հիանալի մարդ էր»:

 

  • Կիսվել: