կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կառավարությունը Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհներ կկառուցի. Պապիկյան

Կառավարությունը Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհներ կկառուցի. Պապիկյան

ՀՀ կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ավտոճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

՛՛Այո, կառուցելու ենք: Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք»,- ասաց Պապիկյանը:

Նշենք, որ պատերազմից հետո Սյունիքի մարզի որոշ ավտոճանապարհների խնդիրը դեռ լուծված չէ:

  • Կիսվել: