ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Կառավարությունն արդեն ուրվագծում է հաջորդ տարվա ապրիլի 24-ի միջոցառումները

Կառավարությունն արդեն ուրվագծում է հաջորդ տարվա ապրիլի 24-ի միջոցառումները

Այս տարվա ապրիլի 24-ի մեր միջոցառումները 100 տոկոս անթերի չէին, թեեւ ապրիլի 24-ի երեկոյան միջոցառումը շատ մոտ էր անթերի լինելուն: Նման կարծիք ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին:

Նա նշեց, որ քննարկվել է, հաջորդ տարիներին, այն դեպքում, երբ Ծիծեռնակաբերդի ավանդական երթը տեղի կունենա, այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները օգտագործել, որպեսզի սահմանված նշաձողը չիջնի:

«Մենք հիմա նաեւ հաջորդ տարվա մասին ենք մտածում»,- հավելեց նա: Վարչապետը հույս հայտնեց, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի, եւ բոլորը նախկինի նման հարյուր-հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ:

  • Կիսվել: