Կառավարությունը 554 մլն 380.7 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին
Կառավարությունը 554 մլն 380.7 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:
Այս մասին որոշումն ընդունվել է այսօր գործադիրի նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցները հատկացվում են համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: