երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
  • էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)։
     

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն նախընթաց գործունեություն: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված   ազգային փոքրամասնությունների լեզուներով և հայերեն Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, եթե.

Ա.  լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,

բ. ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,

գ. կազմելու և նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգ և ծրագրեր,

դ. ծրագրելու և իրականացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլեր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է:

  • Կիսվել: