կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Վեդի, Արարատ և Մասիս համայնքներում վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները

Կառավարության սուբվենցիոն ծրագրով Վեդի, Արարատ և Մասիս համայնքներում վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները

Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Վեդի, Արարատ և Մասիս համայնքներում վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները, տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով, քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների բնակարանները։

Վեդիում, ընդհանուր առմամբ, հիմնանորոգվում է թվով 13 տանիք՝ Վեդի քաղաքում և Լուսառատ բնակավայրում։Ծրագրի ընդհանուր արժեքը 175․745․ 000 ՀՀ դրամ է, որի 60%-ը հատկացվում է Կառավարության կողմից, 30%-ը՝ համայնքի, 10%-ը՝ այլ ներդրողների կողմից:

Մասիս քաղաքային բնակավայրում հիմնանորոգվում է 8 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք։Ծրագրի ընդհանուր արժեքը 207․740․800 ՀՀ դրամ է, որի 35%-ը հատկացվում է Կառավարության կողմից, 55%-ը՝ համայնքի, 10%-ը՝ այլ ներդրողների կողմից:

Արարատ քաղաքային բնակավայրում հիմնանորոգվում է 6 տանիք։Ծրագրի արժեքն այստեղ կազմում է 76․906․000 դրամ, որի 40%-ը հատկացվում է Կառավարության կողմից, 40%-ը՝ համայնքի, 20%-ը՝ այլ ներդրողների կողմից։

  • Կիսվել: