կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հավանության է արժանացել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հավանության է արժանացել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ առավել արդյունավետ կիրականացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը, անհրաժեշտություն կա նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ձևավորել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի փորձագիտական մարմին: Փոփոխության արդյունքում հստակեցվել են ավիացիոն անվտանգության գործառույթի ապահովման համար պատասխանատու մարմինների և անձանց լիազորությունները:

  • Կիսվել: