հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին բերման ենթարկվեց

Կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին բերման ենթարկվեց

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին,  կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում։ Ըստ նրա՝ երկու տարում փակվել են իր բիզնեսները, այժմ էլ տունն է կորցնում։  Նա դժգոհում էր, որ երկու տարվա ընթացքքում չի կարողացել հանդիպել վարչապետին։

«Ես արժանի չէի՞, որ վարչապետը երկու տարվա մեջ ինձ ընդուներ»,- նշեց նա։ Իր պնդմամբ՝ այժմ կորնցրելու բան չունի, սակայն ակցիա է անում այլոց շահերի պաշտպանության համար։

Նա գետնին  գցեց իր խնդրի մասին պատմող բուկլետներ, որ ինչպես նշեց, քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին։

Ավելի ուշ նրան ոստիկանները բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով։

 

  • Կիսվել: