շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարման ակադեմիայի և Ագրարային համալսարանի ուսանողները մասնակցել են ՏՄՊՊՀ նիստին

Կառավարման ակադեմիայի և Ագրարային համալսարանի ուսանողները մասնակցել են ՏՄՊՊՀ նիստին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն այսօր մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: 

«Այնուհետև զրուցել եմ ուսանողների հետ, ընդհանուր գծերով ներկայացրել հանձնաժողովի գործառույթներն ու իրականացվող աշխատանքները, լսել նրանց կարծիքները տնտեսական մրցակցության պաշտպանության արդի խնդիրների շուրջ, պատասխանել հարցերին»,- գրել է Գևորգյանը:
 

  • Կիսվել: