Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության. Թորոսյան
Այսօր ԱԺում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության:
Նա նշեց, որ խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է. «Մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաեւ տանը»:
Նախարարը կրկին հորդորեց դիմակ կրել և հաճախ ախտահանել ձեռքերը:



