շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել

Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
 

Տեղազննման արդյունքում ժամը 11։50-ին պարզվել է, որ ահազանգը կեղծ է․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

 

  • Կիսվել: